Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

51-րդ խցում Գևորգ Սաֆարյանի կյանքը կվտանգվի. փաստաբան

Քաղաքականություն
db7k1F6xrpQUbDNVlT79PZXARbgpNtRcgOI_DKiKSyFbIIqWfWJhFJkcioT_tV-pQk1scbaI8LjQVf9U45-YhqUycRqim24Cds3oxu_-Qjp-rkt2ysi6Blc5U4Ivk1EAZQs0-d-e1-ft

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի կյանքին վտանգ է սպառնում. նրան տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 51-րդ խուց, որը հայտնի է իր վտանգավորությամբ: Այս մասին «Ա1+»-ին  փոխանցեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: «Քիչ առաջ վերադարձա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից: Մեկուսարանի պետ գնդապետ Ստեփանյանն ուղղակի բաց տեքստով հայտարարեց, որ միայն Գևորգին չէ, որ տեղափոխում են խցից, այլ որ 15 հոգի հացադուլ է հայտարարել ու դրանով է պայմանավորված»,- ասում է փաստաբանը: Փաստաբանի մտահոգությանը, որ 51-րդ խցում Գևորգ Սաֆարյանի կյանքին վտանգ է սպառնում, մեկուսարանի պետ Ստեփանյանն ասել է, որ իրենք նրա անվտանգությունը կապահովեն. «Հարց է առաջանում, ինչո՞ւ են Գևորգին տեղափոխում այլ խուց, որ մի հատ էլ անվտանգություն ապահովեն: Սա ուղղակի սադրանք է»,- նշեց փաստաբան Հայրապետյանը: