A
A
57 մահ 2015 թվականին՝ ԼՂՀ զինվորական ծառայության ընթացքում (տեսանյութ)
2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ: Այս տվյալը հրապարակել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։ Ըստ նրա՝ հիմնական պատճառներն են հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները ` 38 մահ, ավտովթարը` 2, հիվանդությունը` 2, սպանությունը` 1, ինքնասպանությունը և ինքնասպանության հասցնելու դեպքերը՝ 6, դժբախտ պատահարները՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով մահերը՝ 3, ականի պայթյունը՝ 1: