Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողի դիմումն ընդդեմ 7 պատգամավորի ընդունվեց վարույթ (տեսանյութ)

Քաղաքականություն
aj3

Այսօր ԱԺ Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը քննեց Past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը: Դիմումի համար հիմք  է հանդիսացել երկու ԲՀԿ-ական եւ հինգ ՀՀԿ-ական պատգամավորների պահվածքը, որոնք ԱԺ նիստերի ժամանակ քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Դիմումին կից ներկայացվել են լրատվամիջոցների հրապարակումներն ու տեսանյութերը: Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը լրագրողներին ասաց, որ իրենք միաձայն որոշել են դիմումն ընդունել վարույթ ու իրենք չունեն որեւէ հիմք՝ այն մերժելու: Նա նաեւ նշեց, որ հարցի քննարկումը տեղի կունենա փետրվարի մեկին: Որպես զեկուցող նշանակվել է «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը: Ի դեպ, դիմումի՝ վարույթ ընդունելու մասին որոշումը կկայացվի երեսուն օրվա ընթացքում: