Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրահավաք. Երևանի փողոցներից մեկն անվանակոչել Հրանտ Դինքի անունով (տեսանյութ)

Քաղաքականություն
7f2712e3465d9314d8ce70694f4e4c93

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից: Սա Հրանտ Դինքի երազանքն էր, որ այդպես էլ մնաց անկատար: Հրանտ Դինքը  սպանվեց 2007 թվականի հունվարի 19 ին, Ստամբուլում, իր խմբագրած թերթի՝ «Ակոս»-ի  խմբագրության մոտ: Նա հաճախ էր կրկնում, որ հայ է, բայց ծնվել է Թուրքիայում, իրեն համարում էր թուրք հասարակության մի մասնիկ՝ դրանից փախչել չէր ուզում; Չնայած մշտապես հնչող սպառանալիքներին, նա  Ստամբուլում տպագրվող միակ  հայկական թուրքալեզու պարբերականում  մշտապես բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանության հարցը: Դինքը փոխեց Թուրքիան հատկապես իր մահով։  Նրա սպանության հաջորդ օրը, հազարավոր մարդիկ,  Դինքի լուսանկարներով, ծաղիկներով,  մոմերով դուրս եկան փողոց, ձեռքներին  բռնած «Մենք բոլորս Հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք» գրությունը: Ամեն տարի հունվարի 19-ին, Երեւանում, Ստամբուլում եւ աշխարհի մի շարք երկրներում անցկացվում են լուռ , հիշատակի  արարողություններ: Այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքված մի խումբ մարդիկ նաեւ ստորագրահավաք էին կազմակերպել, պահանջելով Երեւանի փողոցներից մեկը անվանակոչել Հրանտ Դինքի անունով: Ստորագրությունները   հանձնվեցին քաղաքապետարան: Դինքի սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Նա հույս է հայտնում, որ դատական գործընթացի վերջին զարգացումների շնորհիվ սպանության պատվիրատուները պատասխանատվության կենթարկվեն; Հիշեցնենք, որ 5 տարի տեւած դատավարությունից հետո մեղադրյալներից  Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության: Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին դատապարտվեց  23 տարվա ազատարկման։ Իսկ նրան սպանության դրդած Էրհան Թունջելին ՝ 10,5 տարվա ազատազրկման, բայց դատական պրոցեսից հետո ազատ արձակվեց։ Դինքի ընտանիքն ու փաստաբանները, սակայն, մինչեւ այսօր համոզված են, որ դատարանն արեց ամեն ինչ` սպանության իրական կազմակերպիչներին թաքցնելու համար: