ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀավաստի աղբյուրների համաձայն` Գավառ քաղաքի «Թթուջուր» կոչվող տարածքում օրերս կտրվել է 9 բարդի ծառ, մոտ 60-70սմ տրամաչափով: Հատված ծառերը վաճառվել են որպես շինափայտ: Այս գործով այժմ հետաքրքրվում են մարզի իրավապահ մարմինները: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ եւ այժմ ընթանում է նախաքննություն: Հարկ է ավելացնել, որ հատվել են Գավառագետի ափի Գավառ քաղաքի հայտնի զբոսավայրի տարածքի ծառերը:
Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչությունում չեն բացառում հետագա ծառահատումները այս տարածքից, քանի որ նախկին անտառտնտեսության ավելի քան 150 հա տարածք այս պահին չի գտնվում ոչ «Սեւան» ԱՊ-ի, ոչ էլ Գավառի քաղաքապետարանի հաշվեկշռում: Ժամանակին Գավառի քաղաքապետարանը նշված տարածքները իր հաշվեկշռում ունենալու խնդրանքով դիմել է ՀՀ կառավարություն, մինչեւ 2002թ, որի արդյունքում ՀՀ կառավարությունը բավարարել է այն` կայացնելով համապատասխան որոշում:
Գեղարքունիքի մարզպետարանում հանձման եւ ընդունելու նպատակով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, սակայն հանձնդունելություն տեղի չի ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության եւ Գավառի քաղաքապետարանի անհամաձայնության պատճառով: Եւ այժմ մոտ 150հա անտառային տարածք փաստորեն չունի իրական տեր:
Գավառի «Քյավառ» Հ/Ը