Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժերի պատճառով ՀՀ ՀՆԱ-ին տարեկան 3 տոկոսի չափով վնաս է հասցվում (տեսանյութ)

Հասարակություն
fa3b8d34bff8566fbfb8f9b2e83abdbf

Համաշխարհային բանկը մեկնարկում է Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ զարգացնել աղետների դիմակայունությունը: Հայաստանը տեղակայված է աշխարհում սեյսմիկ իմաստով ամենից ակտիվ գոտում: Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջինում երկրաշարժերի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ին տարեկան երեք տոկոսի չափով վնաս է հասցվում: Ծրագրի ներկայացման նպատակով այսօր հրավիրված համաժողովի ընթացքում քննարկվեցին ծրագրի մանրամասները, դրա իրականացման տարբերակները: Հանդիպմանը ներկա՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան  Էյջի Տագուչին իր խոսքում նշեց, որ Ճապոնիան եւ Հայաստանը կարող են միմյանց օգնել՝ պայքարելու աղետների դեմ։ Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը նպատակ ունի բարելավել աղետների ռիսկի տեղեկատվությունը, խթանել աղետների ռիսկի նվազումը, ուժեղացնել աղետների պատրաստվածությունը, բարելավել աղետների ֆիսկալ ռիսկերը եւ ռիսկի ֆինանսավորման տարբերակները: Ծրագիրը հնարավոր է դարձել Զագացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդմանն ուղղված Ճապոնիայի եւ Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ զարգացման այլ գործընկերների համատեղ ծրագրի շնորհիվ: