Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը վերջնական հրաժարական ներկայացրեց

Քաղաքականություն
MIP

Այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը: Այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով: Վաղվանից ՀՀ քաղաքացիներն Օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն, քանի որ ըստ օրենքի՝ առանց գործող Պաշտպանի առկայության որևէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները: Իրենց իրավունքներն Օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր Պաշտպանի ընտրվելուց հետո: Պաշտպանի աշխատակազմ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքում այս կապակցությամբ գրել է. «ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Հիշեցնում եմ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին»: