Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ՝ «Ֆլեշ»-ի նավթաբազաներում

Կարևոր լուրեր Հասարակություն
hrdeh2

Հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում: Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, հարավ կովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք: Ներկայումս ընթանում են առաջին ցիստեռնի հրդեհաշիջման աշխատանքները, նաև՝ երկրորդ ցիստեռնի հովացման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.51-ին: Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՏԿԱԻՆ ........ Իդեպ Ֆլեշի սեփականատեր, գործարար Բարսեղ Բեգլարյանը Առավոտի  հետ զրույցում ասել է որ հրդեհի պատճառների եւ վնասի չափի մասին որեւէ տեղեկություն առայժմ չունի:
Մնացյալ բոլոր հարցերի պատասխանները նա խոստացավ տալ վաղը: Առավոտ flesh flesh1 flesh2 flesh3