Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Առաքելյանի նկատմամբ կալանավորումը ընտրվեց որպես խափանման միջոց

Քաղաքականություն
vladimir-arakelyan

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատամարտիկ, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ կալանավորումը ընտրեց որպես խափանման միջոց։ Դատարանը նրան ազատ չարձակեց նույնիսկ գրավի դիմաց։ Այս պահին դատարանում շարունակվում է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցն ընտրելու հարցը։ Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով» և ձերբակալվել էին ԱԱԾ-ի կողմից։