Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը Իրանում զբաղեցրել է 5-րդ տեղը

Սպորտ
sport-borba-15.01.

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները չեն կարողացել մեդալ նվաճել Իրանում ընթացող Թախտիի գավաթի խաղարկության առաջին օրը: Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, մրցումային առաջին օրը մրցել են 65, 70, 97 եւ 125 կգ քաշային ըմբիշները: Հայաստանից մասնակցել են չորս հոգի: Մերոնցից առավել հաջող հանդես է եկել 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը, որը զբաղեցրել է 5-րդ տեղը: Նարեկ Սիրունյանը, Արթուր Մուրադյանը (65 կգ) եւ Պողոս Թադեւոսյանը (70 կգ) անհաջող են հանդես եկել եւ դուրս են մնացել արդեն նախնական փուլերում: Այսօր մրցասպարեզ են մտել մեր հինգ ըմբիշներ: Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, 57 կգ քաշայիններ Գոռ Գրիգորյանը, Հմայակ Աղաջանյանը եւ 74 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը հաղթանակ են տարել առաջին փուլում, իսկ ահա 61 կգ քաշայիններ Արտակ Հովհաննիսյանն ու Աշոտ Վելիցյանը պարտվել են: