Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված զինծառայողների մայրերը շարժվեցին դեպի նախագահական (տեսանյութ)

Հասարակություն
16

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Այստեղ էին ժամանել զոհված զինծառայողների մայրերը՝ պարզելու 2015 թ. մայիսի 13-ին նախագահական նստավայրի մոտ իրենց՝ ոստիկանական բռնությունների ենթարկվելու գործով դատական նիստի ճակատագիրը։ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ ապարդյուն հանդիպումից հետո նրանք փորձեցին բարձրանալ երկրորդ հարկ՝ Վճռաբեկ դատարանի նախագահին իրենց պահանջը ներկայացնելու, սակայն կարգադրիչները հրմշտոցով թույլ չտվեցին նրանց առաջ շարժվել։ Մայրերին մոտեցավ դատական դեպարտամենտի ղեկավարը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակում իրենց հարցի պատասխանը կստանան։ Մայրերը շարժվեցին նախագահական նստավայր։ 2