A
A
Դասերը կրկին հետաձգվեցին
Կառավարության տարեսկզբի նիստում այսօր Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց հիվանդանոցներում տիրող ընդհանուր վիճակը: Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ 20 հազարից ավելի դիմելիություն է եղել, որից 7 հազարը պայմանավորված է եղել սուր վարակիչ հիվանդություններով. «Հիվանդանոցներում 420 թոքաբորբով հիվանդ կա, որից 200-ըերեխաներ են: Հոսպիտալացված մարդկանցից 114-ը հղիներ են, իսկ 700-ից ավելին երեխա, որը կազմում է ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսը: Արձանագրվել են մահվան դեպքեր, նախորդ տարի երեք դեպք, այս տարի արդեն 8: Բոլորը եղել են ուղեկցող հիվանդություններով, կամ ուշ դիմելիության պատճառով»: Ըստ այդմ, Կառավարությունը որոշում կայացրեց ուսումնական աստատություններում դասերը հետաձգել եւս մեկ շաբաթով: