Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տանկերը բերվել էին՝ հայերին տեղահանելու և բռնություններ իրականացնելու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rob

Երեւանի հանրակացարաններից մեկի 17 քառակուսի մետր  տարածքով իր բնակարանում 66-ամյա Սիմա Առուստամովան վերհիշում է 27 տարի տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, որոնց մի քանի ամիս անց հաջորդեցին Բաքվի ջարդերը։ «Հոկտեմբերի 21-ն էր կարծեմ, որ պետք Է նորից հայերին կոտորեին, այդ պահին լիքը տանկեր եկան»: Տանկերը բերվել էին Բաքվի Մոսկովյան պողոտա՝ հայերին ահաբեկելու և  տեղահանություն ու բռնություններ իրականացնելու: Սումգայիթի ջարդերից հետո  տիկին Սիման հասկացել էր, որ ինչ է սպասվում իրենց ու  ընտանիքի հետ գալիս է Երեւան՝  հայաստանաբնակ ադրբեջանցի գտնելու եւ նրա հետ բնակարանը փոխանակելու նպատակով։ Բայց բնակարանը փոխանակել այդպես էլ չի  հաջողվում։  Ջարդերի լուրը նրանց հասնում է հենց Երեւանում։ «Բաքվում մեր կողքի հարևանն եկավ Երևանում ամուսնուս տեսավ, ասաց, որ ավտոմեքենան կանգնեցրել են՝ մեր վեշերը տարել են... էլ մենք ինչի՞ գնայինք»,- հիշում է նա: Տիկին Սիման Բաքվում թողել է ո՛չ միայն իր երկու բնակարաններն  եւ  ունեցվածքը: «Հորքուրիս աղջիկն էլ ընդհանրապես կորել է, նույնիսկ մենք չգիտենք՝ հիմա որտեղ է»: Սիմա Առուստամովան առիթն օգտագործում է ՝ հիշեցնելու համար , թե ինչպես էին ապրում հայերը Բաքվում։ «Որ ասեմ հայերը թուրքերից լավ են ապրել, հավատացեք, հայերը շատ աշխատասեր էին, ինչ սարքել են՝ հայերն են սարքել,  դրա համար ադրբեջանցիներն ասում էին՝ ոսկե ատամներով եկան, մերկ հետույքով գնացին»: Որդու և ամուսնու հետ Բաքվից այստեղ է եկել նաև 75-ամյա Վալենտինա Աբրահամյանը: Աշխատում էր Բաքվի հիվանդանոցում, ադրբեջանցիների բռնությունների հետևանքները տեսնում էր ամեն օր, եւ հնարավորինս արագ տեղափոխվում են Երեւան։ «Հղիների փորը ճղել են երեխաներին հանել, բռնաբարել են, ինչ ասես, որ չեն արել»,- հիշում է նա: Չարբախում գտնվող 9 հարկանոց հանրակացարանում մոտ 200 փախստական ընտանիք է ապրում: Բնակիչները բողոքում են ապրելու պայմաններից. խոնավության հոտը բնակարաններից անպակաս է: «Ուժեղ անձրևը որ գալիս է մենք քնել չենք կարողանում, հյուրերը թողնում փախնում ե»,- անկեղծանում է բնակիչներից տիկին Համեստը: 1992-ին Շահումյանի Գյուլիստան գյուղից այստեղ տեղափոխված Համեստ Սարգսյանն դիմում է կառավարությանը: «Մի անգամ գոնե թեքվեն մեր կողմը, այն ժամանակ պատերազմ էր մեր պետությունից խնդրանք չունեինք, հիմա խնդրում ենք գոնե մի սենյակ տան մարդկանց»: Հիշեցնենք, որ ադրբեջանաբնակ հայերի հալածանքներն սկսվեցին 1988-ից՝ Ղարաբաղյան շարժման ծավալմանը զուգահեռ: Ադրբեջանական իշխանությունների սանձազերծած  գործընթացի հետևանքով Բաքվում, Սումգայիթում ու այլ քաղաքներում սպանվեց կամ տեղահանվեց 200000-ից ավելի հայ: