Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիպից 11-րդ մահն է արձանագրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում. news.am

Կարևոր լուրեր Հասարակություն
default-4

Մինչ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը ազդարարում է H1N1 վիրուսի նահանջի մասին, հիվանդանոցում արձանագրվել է հերթական մահը:NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում գրիպի հարուցած բարդություններից մահացել է 57-ամյա Աստղիկ Մանվելյանը: Մեր այս տեղեկությունը հաստատելով` հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը նշեց, որ մահացածը ունեցել է շաքարային դիաբետ եւ ընդունվել է հիվանդանոց հունվարի 11-ին: Նշենք, որ  սա գրիպի հարուցած բարդացումներից մահվան 11-րդ դեպքն է Հայաստանում: Մանրամասներն՝ այստեղ