Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը փոխհատուցման հարցում կօգնի՞ բնակիչներին

Հասարակություն
8IAZEmC-JAs

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը այսօր չի հրապարակել իր որոշումը՝ Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանին վտարելու հայցով: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Վարդան Գերավետյանը, իր ներկայացուցիչը դատարանին տեղեկացրել է, որ նախագահականը զբաղվում է այս հարցով եւ որոշել են հրապարակումը հետաձգել մինչեւ հունվարի 23-ը: Դեռ երկու ամիս առաջ բնակիչները դիմել էին Սերժ Սարգսյանին՝ խնդրի լուծման համար եւ նա հատուցման վերաբերյալ խոստում էր տվել: Բնակիչներին որպես փոխհատուցում 1 քմ համար առաջարկվել է 750-ից մինչեւ 850 ԱՄՆ դոլար, ինչը նրանք չեն համարում համարժեք փոխհատուցում: Կառավարության որոշմամբ Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են իրացման գոտի եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ Դեվելոփերս» ընկերությունը: