Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. տեղումներ են սպասվում

Կարևոր լուրեր Հասարակություն
index17

Հանրապետության տարածքում` Հունվարի 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ի ցերեկը և 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով: 13_01 ARM Երևանում` Հունվարի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև: ARM 13_01 Երևանի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`    10.00C (1967 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -26.20C (2008 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`   -3.30C