Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր գեղասահորդները մեդալ են նվաճել Լեհաստանում

Սպորտ
sport-gexasahq

Հայաստանի գեղասահորդները հաջող են հանդես եկել լեհական Տորուն քաղաքում ավարտված Mentor Nestlé Nesquik Torun Cup-2016 միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մեր երկու մենասահորդները՝ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը, իրենց խմբերում գրավել են 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալի: Մրցաշարին մասնակցել են 14 երկրների 19 գեղասահորդուհի եւ յոթ երկրների 9 գեղասահորդ: Նշենք, որ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը Հայաստանը կներկայացնեն գեղասահքի 2016 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, հունվարի 25-31-ը: