A
A
Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը ավարտեց ելույթները ավստրալական Խոբարտ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում: Քառորդ եզրափակիչ մտնելու համար նա հանդիպեց շվեդուհի Յուհաննե Լարսոնի հետ: Առաջին սեթում Մարգարիտա Գասպարյանը վստահ հաղթանակ տարավ՝ 6:3, սակայն հետո երկու անգամ զիջեց նույն հաշվով եւ պարտություն կրեց՝ 1:2: Հավելենք, որ մեր հայրենակիցն այժմ պատրաստվում է իր անդրանիկ՝ Ավստրալիայի բաց առաջնությանը, որը տեղի կունենա Մելբուռնում, հունվարի 18-ից մինչեւ հունվարի 31-ը: