Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք ժամանակին ներկայացան վիճակահանությանը, իսկ տղամարդիկ՝ ուշացումով (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-vicakahanutyun

Երեւանի շախմատի տանն այսօր կայացած շախմատի Հայաստանի առաջնության վիճակահանության արարողությունը սկսվեց 45 րոպե ուշացումով: Այն վարող Հայաստանի շախմատի ֆեդերացայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը ներողություն խնդրեց դրա համար եւ ասաց, որ առաջնությունից առաջ սովորաբար որոշակի հարցեր են ծագում, որոնք եւ քննարկել են ժողովի ժամանակ: Սակայն ուշագրավն այն է, որ շախմատի կանանց առաջնության մասնակիցներն այդ ընթացքում սպասում էին դահլիճում, իսկ ահա տղամարդիկ  բոլորը միասին ուշացած ներկայացան արարողությանը: Ինչեւէ, վիճակահանությամբ կազմվեց առաջնությունների խաղացանկերը: Առաջին փուլի պարտիաները տեղի կունենան հունվարի 12-ին, ժամը 15:00-ին: Տղամարդկանց առաջնության անդրանիկ տուրում միմյանց հետ կհանդիպեն մրցաշարի ֆավորիտներից երկուսը՝ Հայաստանի նախկին չեմպիոններ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա կանանց առաջնությանը կմասնակցեն 10, իսկ տղամարդկանցը՝ 12 շախմատիստ: