A
A
Ֆանտաստիկ ռեւանշ՝ 0:9 հաշվից հետո. խաղը կայացել է -21 աստիճանում
Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայում ֆանտաստիկ ռեւանշի է հասել «Սիեթլ» թիմը:
«Մինեսոտայի» հետ քառորդ եզրափակիչ խաղում սիեթլցիները երեք խաղակեսերից հետո պարտվելիս են եղել 0:9 հաշվով, սակայն վերջին քառյակում ոչ միայն վերականգնել են հավասարակշռությունը, այլեւ վերջին վայրկյանին կորզել են հաղթանակը՝ գրավելով մրցակցի դարպասը 27 մետր հեռավորությունից: Նրանք հաղթել են 10։9 հաշվով։
Ի դեպ, հանդիպումն անցել է անչափ բարդ եղանակային պայմաններում: Օդի ջերմաստիճանը եղել է -21 աստիճան, իսկ քամու պատճառով հասել է 31-ի: Սակայն ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի պատմության մեջ եղել են էլ ավելի «ցուրտ» խաղեր: Մասնավորապես, 1967 թվականի դեկտեմբերին կայացած «Գրին Բեյ» - «Դալաս» հանդիպման ժամանակ օդի ջերմաչափն արձանագրել էր -25 աստիճան:
