Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնտեսությունը խիստ կանխատեսելի, անկայուն վիճակում է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
qoqobelyan

ԵՏՄ-ն մեզ ոչ թե ինչ-որ բան տվեց, այլ խլեց: Այս համոզմանն է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, որը ԵՏՄ ՀՀ անդամակցությունը համարում է լուրջ մարտահրավեր. «Մենք ինտեգրվել էինք՝ այդ ստորագրությունը դնելով մի գործընթացի, մի միության, որտեղ ծաղկում է կոռուպցիան, որտեղ ծաղկում է բարձիթողիությունը, եւ, ընդհանրապես, տնտեսությունը ոչ թե անկանխատեսելի է, այլ խիստ կանխատեսելի, անկայուն վիճակում է գտնվում»: 2015թ. հունվարի 2-ից ՀՀ-ն դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: ՀՀ իշխանությունների խոստումները, բացի տնտեսական նոր հեռանկարներից, վերաբերում էին նաեւ անվտանգությանը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ ԵՏՄ-ում ՀՀ գտնվելն առավելապես ունի քաղաքական բաղադրիչ. «Ցավոք ՌԴ հետ կապված Արեւմուտքի պատժամիջոցները հանգեցրին նրան, որ ռուսական ռուբլին արժեզրկվեց նվազագույնը 82 տոկոսով, իսկ ՀՀ դրամն ընդամենը 18,5 տոկոսով, եւ որոշակի անհամամասնություն կա արտահանումների»: Իշխանություններն ակնկալում էին, որ ՀՀ-ն կդառնա կամուրջ ԵՏՄ եւ ԵՄ պետությունների համար: Խաչատուր Քոքոբելյանը դա մտքի վարժանք է համարում. «Միայն ՀՀ ինֆրաստրուկտուրաները բավարար չեն նույնիսկ քննարկելու, օրինակ, Գերմանիա-Ղազախստան հարաբերությունները կամ փորձել կամուրջ լինել: Գիտեք, դա այն հարաբերություններն են, որտեղ ՀՀ միջամտության անհրաժեշտությունը եւս չկա»։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահ է՝ դառնալով ԵՏՄ անդամ միայն շահել է: Նա կոչ է անում դիտարկել ԵՄ անդամ պետությունները՝ արդյոք նրանք ինքնաբա՞վ են. «Մոլդովան շահե՞ց, իհարկե ոչ: Մոլդովան, որ խնձորի ու գինու երկիր է, դրա ընդամենը 2 տոկոսն է իրացվել: Մարդիկ խնձորի ծառերից խնձորը թափում էին: Ուկրաինան շահե՞ց, ոչ, Վրաստանն ի՞նչ շահեց, դեռ պարզ չէ: Մենք համենայնդեպս չենք տուժել, բայց ապագայի նկատմամբ դրական սպասելիքները շատ են»: Անդամակցության միակ խնդիրը պարոն Մելքումյանը համարեց ՌԴ-ից 450-500 մլն դոլարին համարժեք տրանսֆերտների կրճատումը: Իսկ Խաչատուր Քոքոբելյանը առկա բազմաթիվ խնդիրներից առանձնացրեց օտարերկրյա ներդրումների կրճատումը: Ավելին՝ տեսանյութով