Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քեզ ասել ենք՝ էլ չերևաս». պատմում է հարձակման ենթարկված ակտիվիստը (տեսանյութ)

Քաղաքականություն
syuzi1

Յութուբում տեղադրվել է տեսանյութ, որտեղ «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գևորգյանը պատմում է, թե ինչպես են հարձակվել իր վրա: Հիշեցնենք, հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանին, հետապնդել են նրան, այնուհետև՝ վրա հասնելով գետին են տապալել և  ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: