Ճոխ սեղաններ ու տեղ չհասնող հյուրեր
Առատ ձյունն այս տարի ո՛չ միայն երևանցիներին է անակնկալի բերել։ Տոնական օրերին լոռեցիները ևս ստիպված են հաղթահարել ձմռան դժվարությունները՝ խիստ ցուրտ, ձյունով պատված փողոցներ։
Մարզի Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, Գյուլագարակ համայնքների բնակիչները ոչ ամբողջովին են կարողանում վայելել ամանորյա հրաշքը. փակ ճանապարհների պատճառով Գյուլագարակի փողոցները դատարկ են. «Ոտքով քայլելու համար դրսում շատ ցուրտ է, իսկ ավտոմեքենա վարել հավասար է մահվան հետ խաղի, նախընտրում ենք հեռախոսով շնորհավորել հարազատներին՝ ներողություն խնդրելով անձամբ չայցելելու համար»,֊ -ասում է գյուլագարակցի 60-֊ամյա Սամվելը։
Իսկ ինչո՞ւ չեն մաքրվում գյուղի փողոցները, հարցին պատասխանում է. «Ո՞վ պետք է մաքրի, ոչ մի տարի էլ չեն մաքրում»։
Նույն վիճակն է նաև Վարդաբուրում։ Այստեղ ևս մոռացել են ձմռանը մաքուր փողոցների մասին։ Քիչ չեն նաև մերկասառույցների վրա ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերը։
Վարդաբլուրցիները մեծ ծախսեր անելու ջանքեր ամենևին էլ չեն գործադրում, հետևում են մնացել վարկով «սեղան գցելու» տարիները, սրան նպաստում է նաև արդեն իսկ վերցրած, սակայն չմարած ծախսերի մեծ բեռի առկայությունը։ Բայց նաեւ գումար ունեցողները միջոցներ չեն խնայում իրենց կարգավիճակն ի ցույց դնելու։
Անակնկալ տեղացած ձյունը այս մարդկանց իսկապես անհարմար դրության մեջ է դրել. առատ ու ճոխ սեղանները սպասում էին այցելուների զննող հայացքներին, սակայն գյուղացիների գերակշիռ մասը նախընտրում է տոնն անցկացնել տաքուկ բնակարաններում՝ ընտանիքի անդամների հետ։
