Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթեցման պատճառով որոշ ճանապարհներ փակվել են. ՏԿԱԻՆ-ը զգուշացնում է

Հասարակություն
0prp74zr9g4glo9bdqo7

Դեկտեմբերի 22-24-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի, իսկ 25-28-ը` երկկողմանի փակ: Դա կապված է ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Այս պահին տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական  աշխատանքներ: Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 25-ին, ժամը 11.00-12.00-ի սահմաններում` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման: