A
A
«Պարզապես համընկավ». քաղաքագետը՝ ՀՀ բերված ռուսական ուղղաթիռների մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ուժեղացրել է Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված իր ավիացիոն խումբը։ ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ ՄԻ-24 եւ ՄԻ-8 մակնիշի եւս վեց ուղղաթիռներ են վերջին օրերին Կրասնոդարի երկրամասից տեղափոխվել Հայաստանի տարածք։ Լուրի վերաբերյալ «Ա1+»-ը մեկնաբանություն է խնդրել քաղաքագետ Սերգեյ Մինասյանից, ում խոսքով սա վաղուց էր ծրագրված. «Այն, որ 18 ուղղաթիռ պետք է ուղարկեն Հայաստան, սրա մասին խոսվում էր դեռեւս 2013 թվականից, պարզապես նոր են բերել։ Հասկանում եմ, որ շատերը տրամաբանորեն դա փորձում են կապել Ռուսաստան-Թուրքիա խնդրի հետ, բայց դա պարզապես համընկավ»,-նշեց նա։