«Մեր տարածաշրջանում մարդ մի քիչ պիտի խմի, որ սթափվի» (տեսանյութ)
Ժողովրդի մոտ դանակը ոսկորին է հասել. ԱԺ-ում այսօր կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ խոսելով ճանապարհային երթեւեկության կանոնների մասին. «Սնկի պես աճող տեսախցիկներ են ու ճագարի նման բազմացող արագաչափեր»: Նա ողջունում է նախագծի այն կետը, որով հարբած վարորդը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել. «Լավա, համաձայն եմ, բայց ո՞նց անենք, որ սարք չունենք, որով կարող ենք այդ պահին ստուգել արյան մեջ ալկոհոլի պարունակությունը»: Պատգամավորը անուն չհնչեցնելով՝ հիշեցնում է իր գործընկերներից մեկի ասածը. «Ասում էր մեր տարածաշրջանում մարդ մի քիչ պիտի խմի, որ սթափվի, հիմա ո՞նց են անելու»: «Մեկ էլ ինձ ասել են, որ մեկը գերազանցել է արագությունը 30 կմ/ժ-ով՝ չի նկարվել, մյուսը 15 կմ/ժ-ով նկարվելա, երեւի էդ տեսախցիկները սառել են հա՞»,- հավելեց նա ու հորդորեց այս հարցերին լուծում գտնել: