«Այստեղի ելույթն ավելի շատ մարդ լսեց, քանի ձեր միտինգին». Շարմազանովը՝ Փոստանջյանին (տեսանյութ)
Բոլորը ուզում են շուտ այս օրը վերջանա ու գնան իրանց տուն, իրենց կենցաղին. այսպիսի եզրահանգման է եկել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հաշվի առնելով այն, որ նախագծերի քննարկման ժամանակ գրեթե ոչ մի պատգամավոր հարց չէր տալիս, ելույթ չէր ունենում: Այնուհետ նա սկսեց ամփոփել 2015 թվականը. «Այս տարին մենք ավարտում ենք ցնցումներով, տարին էլ սկսվեց ցնցումներով, սկզբից Ավետիսյանների սպանությունն էր, հետո փետրվարյան իրադարձությունները, երբ փաստացի ասացին՝ միայն ՀՀԿ-ն պետք է որոշի, թե ով է քաղաքականությամբ զբաղվելում, իսկ տարին ավարտվում է դեկտեմբերի 6-ի հարձակումով»,- հայտարարեց նա ու հավելեց, որ «Նոր Հայաստանը» վաղը անցկացնելու է ամփոփիչ հարցուպատասխան ժողով: Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Ինչ վերաբերում է արագ- արագ աշխատելուն, մեր հարգարժան պատգամավորը մինչեւ իր «Նոր Հայաստան»-ի հետ գնում էր մարզերով, մենք այստեղ քրտնաջան աշխատում էինք, չի կարելի մեղադրել, մնայիք, տեսնեիք՝ ոնց ենք քննարկում: Եվ հետո ես կհորդորեմ ձեզ՝ էլ միտինգ չանեք, որովհետեւ այստեղի Ձեր ելույթն ավելի շատ մարդ լսեց, քան ձեր միտինգին»: