A
A
Զեպ Բլատերը եւ Միշել Պլատինին ութ տարով հեռացվեցին ֆուտբոլից
ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահներ` համապատասխանաբար Զեպ Բլատերը եւ Միշել Պլատինին 8 տարով զրկվել են ֆուտբոլային գործունեությունից: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Այսօր նման որոշում է կայացրել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի էթիկայի կոմիտեն, երբ վերջնական քննել է ՖԻՖԱ-ի կողմից Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ փոխանցելու գործը: Զեպ Բլատերը այդ կապակցությամբ հայտարարել էր, որ իր եւ ՈՒԵՖԱ-ի նախագահի միջեւ բանավոր պայմանավորվածություն էր եղել, որի հիման վրա էլ կատարվել էր փոխանցումը: Սակայն ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն անօրինական է ճանաչել այդ գործարքը: