Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը (տեսանյութ)

Քաղաքականություն
assembly

ԱԺ արտահերթ նիստը սկսելուն պես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Վերջին օրերին ղարաբաղաադրեբջանական շփման գծում հակառակորդը դիմել է դիվերսիոն գործողությունների, սակայն հայկական կողմը հանդես է եկել համարժեք գործողություններով: Հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել  իր ելման կետին: Եթե խաղաղությունն անհասկանալի է մեր դավադիր հարեւանին, մենք այլ լեզվով կբացատրենք նրան, որը շատ ավելի ցավագին կլինի: Ցավոք, դիվերսիայի հետեւանքով ունենք զոհեր»: Այնուհետեւ, ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը: Պարոն Սահակյանը նաեւ հայտարարեց, որ այսօր ԱԺ արտահերթ նիստն ավարտվում է եւ կլինեն վերջին քվեարկությունները: