Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը յոթ անընդմեջ հաղթանակ է տարել

Սպորտ
sppppp

Հայաստանի շախմատիստները հաջող են հանդես գալիս Մինսկում տեղի ունեցող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում: Այսօր կայացած 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը եւ վրացի շախմատիստ Բաադուր Ջոբավան, որոնք հաղթանակով են ավարտել բոլոր պարտիաները եւ վաստակել են 7-ական միավոր: Նրանցից կես բալով ետ է մնում անգլիացի Նայջլ Շորտը, իսկ 10 շախմատիստներ իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: Դրանց թվում են նաեւ մեր շախմատիստներ Հրանտ Մելքումյանը եւ ԶավենԱնդրիասյանը: Վաղը կկայանան մնացած չորս տուրերը: Տիգրան Լ. Պետրոսյանը 8-րդ տուրում կհանդիպի հենց Բաադուր Ջոբավայի հետ: Մեր մյուս շախմատիստների մրցակիցները կորոշվեն համակարգչի օգնությամբ: