Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կ. Դանիելյանը` Հ. Սանասարյանին. ինքը դրամաշնորհ երբեք չի՞ ունեցել

Հասարակություն
karine-danielyan

Այսօր Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը խոսեց գրանտներով սնվող բնապահպանների մասին եւ անուններ հնչեցրեց։ «Ա1+»-ի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը չցանկացավ հակադարձել Հակոբ Սանասարյանին. «Թող ինչ ուզում է ասի։ Եթե ես՝որպես հանրային խորհրդի անդամ, նախագահի մոտ բազմաթիվ անգամ դեմ եմ խոսել նույն Թեղուտի մասին, դե թող Հակոբն էլ գնա այնտեղ խոսի։ Իսկ ինքը դրամաշնորհ երբեք չի՞ ունեցել։ Այո դրամաշնորհ ունենք ՄԱԿ-ից՝ հանուն էկոլոգիայի եւ անընդհատ բանավեճի մեջ եմ կառավարության, նախարարությունների հետ։ Եթե չհամագործակցենք կառավարության հետ, ինչպե՞ս ենք հարցը լուծելու։ Եթե կարող ենք գնալ դեմ-դիմաց նստել, նյութեր տանք իրենց մոտ, ու ասենք՝այ սա է ճիշտը, դու սխալ ես։ Տեսնում ենք՝ եթե չի ստացվում այդ եղանակով, ապա փողոցում իրենց կողքին միշտ կանգնում ենք»։ Հիշեցնենք, Հակոբ Սանասարյանն ասել էր. «Թեղուտի խնդրում կատարվեց կրկնակի, քառակի հանցագործություններ եւ դրա մեջ հասարակական կազմակերպությունների դերը շատ մեծ էր, որոնց մի մասը հատուկ ստեղծվեց, ֆինանսավորվեց, որ դա արվի։ Եվ Դանիելյան Կարինեն, ե՛ւ Իսկոյան Աիդան, ե՛ւ Ադամյան Սիլվան, ապացուցված է, թե նրանք ոնց էին երկկողմանի աշխատում ե՛ւ կառավարության հետ, ե՛ւ կազմակերպության»։