Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապաշտպանը՝ Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին

Քաղաքականություն
artak-zeynalyan

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, որը դեռ արցախյան պատերազմի տարիներից ճանաչել է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին, անակնկալի եկավ, երբ տեղեկացրինք նրա ձերբակալման մասին: «Ա1+»- հետ զրույցում նա նշեց, որ այս պահին դեռ որեւէ մեկնաբանություն չի կարող տալ, մանավանդ շատ վաղուց չի հանդիպել, չի զրուցել նրա հետ. «Ես զարմացած եմ՝ նման բան լսելով, դեռեւս որեւէ այլ գնահատական չեմ կարող արտահայտել: Ընդհանրապես քաղաքական հետապնդումներ իրականացնելը մեր իշխանությունների տրադիցիոն ուժեղ կողմն է»: Հիշեցնենք, Վահան Շիրխանյանը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Գործը քննվում է ԱԱԾ քննչական վարույթում: