Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի դարձան հանրապետության լավագույն մարզական համայնքները (տեսանյութ)

Սպորտ
sport-mrcanak

ՀՀ սպորտի  երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանն այսօր նախարարության դահլիճում դրամական պարգեւներ եւ մրցանակներ հանձնեց ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» հանրապետական ստուգատեսների եւ ՀՀ մարզերում ու ԼՂՀ-ում անցկացված մարզական փառատոնի 2015 թվականի հաղթողներին ու մրցանակակիրներին:   ՀՀ Նախագահի մրցանակով պարգեւատրվել են. «Լավագույն քաղաքային մարզական համայնք» 1-ին տեղ` Կոտայքի մարզ, ք. Աբովյան 2-րդ տեղ` Լոռու մարզ, ք. Ալավերդի 3-րդ տեղ` Տավուշի մարզ, ք. Դիլիջան,   «Լավագույն գյուղական մարզական համայնք» 1-ին տեղ` Շիրակի մարզ, գ. Ախուրյան 2-րդ տեղ` Արմավիրի մարզ, գ. Փարաքար 3-րդ տեղ` Վայոց ձորի մարզ, գ. Մալիշկա,   «Լավագույն մարզական բակ» 1-ին տեղ` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 23-րդ շենքի հարակից մարզական բակ 2-րդ տեղ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Բարիտ» թաղամասի մարզական բակ 3-րդ տեղ` Արագածոտնի մարզ Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի մարզական բակ   2015 թվականին ՀՀ մարզերում եւ ԼՂՀ–ում անցկացված մարզական փառատոնում մրցանակային տեղեր գրաված համայնքները պարգեւատրվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով եւ գավաթներով: Լավագույն համայնք է ճանաչել Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքը, 2-րդ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքային համայնքը, 3-րդ՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղական համայնքը: Նախարարության շնորհակալագրերի են արժանացել նաեւ փառատոնը լավագույն ձեւով կազմակերպած Կոտայքի մարզի Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր եւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքային համայնքները: