Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

113 կիլոգրամանոց Լեբրոն Ջեյմսն ընկել է երկրպագուհու վրա

Սպորտ
211

«Քլիվլենդ Կավալերս» թիմի հարձակվող Լեբրոն Ջեյմսը բասկետբոլի ազգային միության կանոնավոր առաջնության «Օկլահոմա-Սիթիի» հետ խաղին վնասվածք է հասցրել երկրպագուներից մեկին, որը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: 113 կիլոգրամանոց բասկետբոլիստը, ցանկանալով տիրել դաշտից դուրս եկող գնդակին, ընկել է առաջին շարքում նստած Էլլի Դեի վրա, որը հայտնի գոլֆիստ Ջեյսոն Դեի կինն է: Ընդհարումից հետո վերջինս չի կարողացել ոտքի կանգնել: Էլլի Դեին առաջին օգնություն ցույց տվող բժիշկները որոշել են անմիջապես հոսպիտալացնել նրան: Լեբրոն Ջեյմսը այդ ընթացքում մի քանի անգամ մոտեցել է տուժածին եւ ներողություն խնդրել: «Նա սեղմեց իմ ձեռքը եւ ասաց, որ ամեն ինչ լավ է: Ես շատ եմ անհանգստացած նրա համար եւ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Հանդիպումից հետո ասացին, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Ես պարզապես փորձում էի հասնել գնդակին, սակայն, ցավոք, ամեն ինչ վատ ավարտվեց», - խաղից հետո հայտարարել է հայտնի բասկետբոլիստը: 1