A
A
Պաշտոնյաներն այսուհետ կօգտվեն ամենաէժան ավիատոմսերից (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ այսուհետ պետական գերատեսչությունների բոլոր աշխատողները ուղեւորվելու են էկոնոմ դասի չվերթներով, որոնց համար ձեռք է բերվելու ամենաէժան ավիատոմսը: Կլինեն բացառություններ, եթե թռիչքի տեւողությունը 8 ժամից ավելի է: Անվտանգության խորհրդի անդամները, սակայն, գործուղումների կմեկնեն բիզնես դասով: Իսկ ովքեր կցանկանան բիզնես դասով մեկնել, բայց նախատեսված են էկոնոմ դասի չվերթներ, իրենց սեփական բյուջեից կվճարեն թանկարժեք ավիատոմսերի համար: