A
A
Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ին օգնեց հաղթահարել գավաթային արգելքը
Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում հաղթահարեց հերթական արգելքը: 1/8 եզրափակիչ փուլի խաղում դորտմունդցիները մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասան «Աուգսբուրգի» նկատմամբ: Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Հանդիպման 61-րդ րոպեին «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավեց դաշտի տերերի դարպասը, իսկ 5 րոպե անց մեր ֆուտբոլիստը դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: «Բորուսիան» կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչ փուլում, որտեղ կհանդիպի «Շտուտգարտի» հետ: Խաղը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 9-ին, մրցակցի հարկի տակ: