A
A
Մնում ենք նույն անորակ վիճակում. քանդակագործ
«Տարիներ շարունակ մենք բարձրացնում ենք որակ, պարզվում է մնում ենք նույն անորակ վիճակում»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկումներին։ «Ցավ եմ ապրում, երբ գերբի մասին խոսում են նրանք, ովքեր չեն հասկանում՝ ինչ է գերբը։ Այս գերբը պետք է ընդհանրապես փոխվի, իսկական գազանանոց է»։ Նրա խոսքով՝ հայերի ամենամեծ խորհրդանիշը հայի ոգին է, հայերը այդ ոգով են ապրել այսքան ժամանակ, իսկ այս գերբը որեւէ կապ չունի հայոց ոգու հետ. «Ես հպարտ եմ, որ հայ եմ, սակայն տխուր եմ, որ այսպիսի հայերի մեջ եմ ապրում»։