Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էմիր Կուստուրիցան ելույթ կունենա Երեւանում

Մշակույթ
unnamed2

Դեկտեմբերի 25-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը: Աշխարհահռչակ կինոռեժիսոր և երաժիշտ Կուստուրիցան The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի բաս կիթառահարն է: Սերբ կինոռեժիսորը տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանն ու Սերբիան իրար շատ նման են . երկու ազգերն էլ ցեղասպանություն են տեսել: Ի դեպ, երբ 5 տարի առաջ Կուստուրիցային հրավիրեցին մասնակցելու Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին, Թուրքիայի քաղաքական գործիչներն ու արվեստագետները կոշտ քննադատություններ հնչեցրին՝ մեղադրելով նրան բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների զանգվածային կոտորածն արդարացնելու մեջ: Կուստուրիցան իր հերթին որոշեց լքել փառատոնը՝ հայտարարելով. «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին»: Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը տեղի կունենա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Մշակույթի նախարարության աջակցությամբ: