Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակը չեն թողնի անգամ տոն օրերին

Քաղաքականություն
nkar-azatutyan-hraparak

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից ի գիտություն է ընդունվել քաղաքացի Վարուժան Ավետիսյանի դիմումը՝ դեկտեմբերի 18-ից մինչեւ հունվարի 8-ը ժամը 00.00-24.00 Ազատության հրապարակում հավաքի եւ հավաքի ընթացքում՝ ժամը 19.30 -21.30 Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը: Քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից, սակայն մերժվել է Ազատության հրապարակում այդ օրերին վրանների տեղադրումը: «Հասկանալի է, որ այդպես պետք է անեին: Մենք նախապես պատրաստ ենք լինում ամեն սցենարի: Առհասարակ հրապարակը թողնելու մտադրություն չկա»,- «Ա1+»-ին ասաց Ընդդիմության միասնական շտաբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: