Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրձինը փոխարինեց դանակով. «Չխոհեմանանք` եղած հայրենիքն էլ կորցնելու ենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
nikol2

Սպիտակը ամեն ինչի սկիզբն է, սպիտակից պետք չէ վախենալ։ Նա, ով սպիտակից վախենում է, ուրեմն մեջը մութ բաներ կան։ Ասում է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ու շարունակում. « Աստծո լույսից ոնց կարելի է վախենալ»։ Նա կարծում է, որ ցանկացած նկարիչ պետք է պատրաստ լինի սպիտակ կտավի վրա աշխարհի իր մի կտորը բերելու։ «Ա1+»-ի «ԿՏԱՎ» շարքի հերոսը Նիկոլ Աղաբաբյանն է, որը ստեղծում է իր կտավը՝ ներկայացնելով մտորումներ նկարչության, լույսի ու նաեւ քաղաքականության մասին։ « Փնտրելու խասիաթը կորցրել ենք, անպոեզիա ժամանակներ ենք ապրում, որը շատ վտանգավոր է, պիտի խելքի գանք»,-ասում է նկարիչը,որն արդեն իր ասելիքն աշխարհին հասցնում է վրձինը դանակով փոխարինած. «Չխոհեմանանք, եղած հայրենիքն էլ կորցնելու ենք»։ Ըստ նրա՝ այսօրվա իշխանություններն ավելի լավ չեն անում, քան թուրքերը 1915թ-ին: Մնացածը՝  տեսանյութում։