Սահմանային լարվածությունը Ժիրայր Սեֆիլյանը կապում է Սերժ Սարգսյանի հետ
Հակառակորդը ցանկանում է հյուծել եւ թուլացնել մեր բանակը: Այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տեղեկատվական հավաքի ժամանակ հայտարարեց Ժիրայր Սեֆիիլյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ ուժերը մեկտեղել է պետք՝ օր առաջ ձերբազատվելու այս ռեժիմից »,- ասաց նա: Ժիրայր Սեֆիլյանը նաեւ խոսեց իրենց հետագա անելիքներից՝ նշելով, որ չեն դադարեցնելու պայքարը: «Հայտնի ամփոփումով, որ մենք արեցինք, ժողովուրդը չեկավ: Մենք այդպես չենք վարվելու, մենք երբեք մեղքը ժողովրդի վրա չենք գցելու, եթե այսօր պետք եղած չափով չի հաջողվում մոբիլիզացիա իրականացնել, դա նշանակում է, որ մեր մարտավարությունում առկա են սխալներ, խութեր»: Նրա խոսքերով՝ իրենք կգտնեն այն բանալին, որը կմոբիլիզացնի ժողովրդին։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանն էլ անդրադարձավ ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարությանը՝ հանրաքվեի հետ կապված: «Սա նախ եւ առաջ մեր ժողովրդի պայքարի արդյունքն է: Մեր քաղաքացիները, չեն սպասում, թե ինչ-որ փրկիչներ են հայտնվելու, ուղղակի իրենց մասնակցությունն են բերում այս ռեժիմից ազատվելու գործընթացում»,- ասաց նա: