Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանից հանձնարարականներ է ստացել (տեսանյութ)

Քաղաքականություն
dX9jC_qMjOc

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր Բաղրամյան 26-ում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ավարտից հետո նա ներկայացրել է հանդիպման վերաբերյալ մանրամասները։ «Ներկայացրեցինք հանրապետության նախագահին 2012- 2015թթ-ի ընթացքում մարզում կատարված աշխատանքները: Նախագահի կողմից ստացանք հանձնարարականներ, որ 2-րդ փուլի ջրարբիացման խնդիրները պետք է լուծվեն, քանի որ Սյունիքում խոշոր և մանր եղջերավորները բավականին քանակ են կազմում և դրանց սարերում ամառվա 5-6 ամիսներին մնալու համար էլ։ Առաջին ծրագիրն էլ հանրապետության նախագահի կողմից արվել է, հիմա էլ 2-րդ ծրագիրն ենք սկսում ջրարբիացման»,-նշեց Սուրիկ Խաչատրյանը և հավելեց, որ ստացել են նաև հատուկ հանձնարարական զբոսաշրջության վերաբերյալ: «Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2016թ-ի գարնանը արդեն մրցույթը կիրականացվի՝ հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածում, նաև այնտեղ հողերի սեփականացմանը խիստ ուշադրություն պետք է դարձնենք: Նախագահի կողմից հանձնարարվեց նաև, որ սպանդանոց կառուցվի և բավականին լուրջ մի քանի այլ ծրագրեր»,-ասաց Սուրիկ Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում,որը տարածել է Նախագահականի լրատվականը։