Ինչպես Կոստանյանը կօգնի ընդդիմությանը (տեսանյութ)
Հանրաքվեի առիթով հանցագործության մասին Դատախազության ստացած 461 հաղորդագրությունից քրեական գործ է հարուցվել ընդամենը 14-ի դեպքում, մինչդեռ այնքան բազմազան են կեղծիքները Բայց կեղծիքներ կատարելու համար ձերբակալվածները շատ չեն, ավելին, մեկից ավելի էլ չեն: Միակ ձերբակալվածը ճաղերի հետեւում է հայտնվել դեռեւս հանրաքվեից առաջ՝ հանձնաժողովի ընդդիմադիր անդամին կաշառելու փորձի համար Գլխավոր դատախազը նկատում է, որ այդ 461 գործերով դեռ պետք է քննություններ ընթանան եւ հասկանան՝ կազմակերպված հանցագործության հետ գործ ունեն, թե ինքնագործունեության «Կազմակերպված լինելու հանգամանքը՝ ես չունեմ առերեւույթ նման հիմքեր»,-ասում է Գեւորգ Կոստանյանը.: Գլխավոր դատախազը չի բացառում, որ խախտումների ծավալները լինեն այնպիսին, որ հանրաքվեի արդյունքները չեղյալ համարվեն, իրենց բացահայտած հանցանքներն էլ կարող են օգնել գործին։ Մանրամասները տեսանյութում