Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրենքները չեն մեկնաբանում». Սերգո Կարապետյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sergo-karapetyan

ՀՅԴ-ի հանդիսությանը  մասնակցում էր նաև Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Վերջինից «Ա1+»-ը փորձեց պարզել, թե նախարարն  ինչպես է գնահատում  այն հանգամանքը, որ Ազատության հրապարակում 10 օրից ավել նստացույց իրականացնող մասնակիցներին ոստիկանությունը  թույլ չի տալիս վրաններ տեղադրել: Սերգո Կարապետյանը նախ խուսափեց հարցին պատասխանել, այնուհետ  նշեց հետևյալը.«Ես գնահատական չունեմ»: Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում,-հետաքրքրվեցինք նախարարից: «Օրենքները չեն մեկնաբանում»: Սերգո Կարապետյանը եկել էր մասնակցելու ՀՅԴ-ի հիմնադրման 125 ամյակին նվիրված Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հրավիրված հանդիսությանը: «Հրավիրված եմ , եկել եմ»,-ասաց նա: Մանրամասները՝  տեսանյութում: