Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ շենքին այդպես էլ չմոտեցան, բայց երթը համարում են կայացած. թարմացված (տեսանյութ)

Քաղաքականություն
kyh1

15.13 ՀԱԿ-ի երթը դեպի ԿԸՀ շենք ավարտվեց: Ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին երթի մասնակիցներին մոտենալ շենքին եւ ներկայացնել իրենց պահանջը: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե կայացած է համարում հանրահավաքը: Այժմ երթի մասնակիցները հեռանում են ԿԸՀ շենքի տարածքից: 14.40 ՀԱԿ երթը հասավ ԿԸՀ։ Ոստիկանները փակել են ճանապարհը դեպի ԿԸՀ շենք։ Լևոն Զուրաբյանի բանակցություններից հետո սպասվում է, որ ճանապարհը կբացվի։ 14.01 Ազատության հրապարակից մեկնարկեց ՀԱԿ երթը՝ դեպի ԿԸՀ։ Նրանց է միացել «Նոր Հայաստանը»։ 13։45 «Հանրաքվեի օրը դարձավ լրագրողների դեմ բռնության օր. ստվերվեցին մինչ այդ եղած բոլոր խախտումները»,- իր ելույթում նշեց Լևոն Զուրաբյանը։ 13։40 Ոստիկանները բերման են ենթարկում երկու երիտասարդի Ազատության հրապարակում Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ մեր միակ ելքը պայքարն է. «Իշխանությունն ամեն ինչ անում է զսպանակը ձգելու համար, սակայն դա բերելու է հակառակ արդյունքին»: Նա նաեւ նշեց, որ այս պահին իշխանությունները փորձում են լվանալ ընտրակեղծիքները: Ըստ նրա՝ երկու ձեւ կա՝ ժամանակն ու արդարությունը, որոնք կպատժեն իշխանություններին, որոնց դեպքում հայհոյանքը վերածվել է անեծքի: Նրանք մարդու տեսակ չեն եւ տրամաբանությունից դուրս են: Պարոն Մանուկյանի խոսքերով՝ իրենք Հայաստանը դարձնելու են իսկական երկիր: 13։30 Այս պահին Ազատության հրապարակում կրկին փորձում են վրան տեղադրել, մինչ ելույթ է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն ոստիկանությունը նկատեց դա եւ փորձեց կանխել: Առաջացավ հրմշտոց: Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց իր ելույթը: 13։10 Մարդու իրավունքների օրվա առիթով ՀԱԿ-ը երթ է կազմակերպել. նախ հավաքվել են Ազատության հրապարակում։ Նրանց է միացել «Նոր Հայաստանը»։