Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման են ենթարկել Գագիկ Եղիազարյանին

Քաղաքականություն
nor-hayastan-i-anery-n74708-1

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը   Րոպեներ առաջ, Ազատության հրապարակից քիչ հեռու Մոսկովյան փողոցի վրա, ոստիկանության մեծաթիվ կարգախումբը շրջապատել է փողոցում զբոսնող Վարուժան Ավետիսյանին, Արմեն Միքայելյանին և Գագիկ Եղիազարյանին և առանց որևէ պատճառաբանության և հիմքի վերջինիս բերման է ենթարկել։ Տեղեկացնենք, որ Գագիկ  Եղիազարյանը «Նոր Հայաստան»–ի աջակից է և «Ոտքի Հայաստան» շարժման անդամ։ Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Գագիկ Եղիազարյանը բերման է ենթարկվել և անհապաղ ազատ արձակել երիտասարդին: