Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանը ԱԺ նախագահից պահանջում է խտրականություն չցուցաբերել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ab321682ba76e2ad38d1bbd1dc3b69c4

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագիծը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին ականատեսն են լինում, որ ԱԺ նախագահը պարբերաբար հղում է անում ԱԺ Կանոնակարգի վրա եւ անջատում ընդդիմադիրների խոսափողները՝ բնականոն աշխատանքը պահպանելու պատճառաբանությամբ. «Ես մեջբերում եմ ուզում անել Կանոնակարգից, որ բյուջեի քննարկմանը կամ վարչապետը կամ ֆինանսական կառույցի ղեկավարը պետք է ներկայացնեն այն: Կանոնակարգում ոչ մի կետ չկա, որ նախագիծը պետք է ներկայացնի Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինքը ոչ թե ընդդիմադիր պատգամավորների խոսափողն է «կասեցնում», այլ նրանց, որոնք թեմայից դուրս ինչ-որ խոսքեր են ասում կամ այլ ուղղության են տանում քննարկումը. «Ու դա կապ չունի՝ ինչ պատգամավոր է անում: Ինչ վերաբերում է վարչապետի ելույթին, ապա դուք մեջբերեցիք Կանոնակարգի այն կետը, որը համապատասխանում է այս իրավիճակին. Պավել Սաֆարյանը նորից ղեկավար կազմում է, կառավարությունն այդպես է  նպատակահարմար գտել, որ նա ելույթ ունենա»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առանձնապես յալվար չենք, որ վարչապետը կամ նախարարը ելույթ ունենան, ուղղակի Կանոնակարգի հարց է: Երեկ, երբ ԿԳ նախարարն իր ելույթում արձագանքում էր Զարուհի Փոստանջյանի այն ելույթին, որի ընթացքում նրա խոսափողը անջատել էիք, Շարմազանովը չընդհատեց Աշոտյանին, որը եւս թեմայից դուրս էր խոսում: Պարոն Սահակյան, բոլորի դեպքում պահպանենք սկզբունքը: Հակառակ դեպքում ՎՊ նախագահը միշտ այստեղ չէ, Երեւանի քաղաքապետը շտապ գործ ունի: Ես կարծում եմ՝ ԱԺ-ից ավելի կարեւոր տեղ չկա»: Գալուստ Սահակյանը սկսեց արդարացնել Արմեն Աշոտյանի պահվածքը. «Զեկուցողն ինքն էր ու դրա իրավունքն ուներ: Պարոն Փաշինյան, ձեզնից ավելի սուր քննադատող չկա, բայց եթե խոսքը բարեկիրթ է, ապա քննադատության մասին խոսք անգամ չկա.  ցանկացած բարեկիրթ խոսք ԱԺ համար ընդունելի է»: