ԿԸՀ-ին հանգիստ չենք թողնելու. Ժ. Սեֆիլյան (տեսանյութ)
Եթե մենք երեկ չերեւայինք հրապարակում, աշխարհը ասելու էր, որ մենք արժանի ենք մեր իշխանությանը. այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը. «Մենք շատ քչով, բայց մեր ազգի պատիվը փրկեցինք, եթե ժողովուրդը երեկ փողոցում չէր, դա չի նշանակում, որ մեր հետ չի»: Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ ընդդիմադիր կորիզը հենց Ազատության հրապարակում է ձեւավորվում: Նա վստահեցրեց նաեւ, որ իրենք ԿԸՀ-ին հանգիստ չեն թողնելու՝ ցույց են տալու, որ չեն համակերպվելու. «Մենք մեր չարչարանքի պտուղները շուտով քաղելու ենք»: Այս պահին «Նոր Հայաստանը» երթով շարժվում է դեպի ԿԸՀ: Ի դեպ, երթին մասնակցում են «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը։ Երթի մասնակիցները հայտարարեցին, որ ժամը 18,00-ին նրանք կվերադառնան Ազատության հրապարակ ու կմիանան ՀԱԿ-ին: