Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1-ից հետո կարողացան գտնվել ԱԺ-ում, հանրաքվեից հետո ՝ ո՞չ». Փաշինյանը՝ ՀԱԿ բոյկոտի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
նիկօլ

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության բոյկոտին ու իր չմասնակցությանը, նշեց, որ դա ոչ թե խմբակցության, այլ ՀԱԿ կուսակցության որոշումն էր: Բացի այդ, նա ընդգծեց, որ ինքը պարտավոր չէ կատարել այլոց որոշումները, որոնց կայացմանն ինքը չի մասնակցել: Պարոն Փաշինյանը նաեւ տարակուսանք հայտնեց՝ նշելով, որ 2008թ. մարտի մեկից հետո, փաստորեն, կարողացան գտնվել ԱԺ նիստերի դահլիճում եւ մեկ րոպե լռությամբ հարգել տասը զոհի հիշատակը, իսկ հիմա հանկարծ չեն կարող կեղծված հանրաքվեից հետո ՀՀԿ-ականների հետ միասին լինել միեւնույն դահլիճում: Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, երբ տարբեր տվյալներով ընտրատեղամասերի գերակշիռ մասում հաղթել է «ոչ»-ը, իսկ ԿԸՀ-ն այլ տվյալներ է հրապարակում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրաքվեի ելքի մասին իրենց գնահատականներն իրենք վաղուց են տվել: