A
A
10/31 ընտրատեղամասում նույնպես Ոչ-ը հաղթեց
Ուղիղ 20.00-ին փակվեց Երևանի 10/31 ընտրատեղամասը և սկսվեց քվեաթերթիկների հաշվարկը։ Քվեարկությանը մասնակցած 630 ընտրողից 446-ը Ոչ էր քվեարկել սահմանադրության փոփոխությանը, 154-ն էր միայն Այո քվեարկել, 29 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց։ Հատկանշական է, որ այս ընտրատեղամասում ընտրողների ցածր մասնակցություն է եղել։ Այստեղ ընտրության իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 1891 էր, սակայն կեսից ավելին չեն մասնակցել հանրաքվեին։ Լրացուցիչ ցուցակով քվեարկել էր երկու քաղաքացի, իսկ նույնականացման քարտով՝ 106։ Քաղաքացիներից մեկը քվեաթերթիկի վրա խաչ էր քաշել և Այո-ի, և Ոչ-ի վրա, իսկ ներքևում նշել. «Սերժ, հեռացիր քո թիմով, անամոթ»։